211652_close_icon
views-count64725 դիտում article-date 17:48 28-02-2018

Էջմիածնում 72-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել բնակչի տան երկաթե ցանցին. ժամանել են տարածքի ոստիկանապետն ու վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 ՕX 541 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 72-ամյա Գագիկ Ալոյանը Էջմիածին քաղաքի Նալբանդյան –Սպանդարյան փողոցների խաչմերուկում նշված ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչներ, 26-ամյա Գրիգոր Գևորգյանին և 23-ամյա Հայկ Համբարձումյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածները տեղափոխվեն Վաղարշապատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Վաղարշապատի ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վրաերթից հետո վարորդը Mercedes-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բնակչի հողամասի երկաթե ցանցին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր