5080 դիտում
18:56 28-02-2018
Վարչապետին հաջողվել է ապահովել տնտեսական աճի այնպիսի ցուցանիշներ, որոնց չէր հաջողվում հասնել 2008թ.-ից ի վեր. Մենուա Հարությունյան
Մենուա Հարությունյանն իր [url=https://www.facebook.com/photo.php?fbid=192997380769345&set=a.102751246460626.3928.100001772530138&type=3&theater]ֆեյսբուքյան էջում [/url]գրում է.
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությանը 1 տարվա ընթացքում հաջողվել է ապահովել ՀՆԱ աճի վերջին 10 տարվա լավագույն ցուցանիշը՝ 7.5%:
Այստեղ կցանկանայի 2 կարևոր շեշտադրում անել:
Առաջինն այն է, որ 2017 բյուջեով կառավարությունը նպատակադրել էր ապահովել 3.2 տոկոս տնտեսական աճ, այսինքն գրանցված ցուցանիշը գերազանցում է կառավարության՝ իր իսկ կողմից սահմանած նշաձողն ավելի քան 2 անգամ:
Երկրորդ կարևոր հանգամանքը կայանում է նրանում, որ ի սկզբանե վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծում էր, որ 2017 թվականը դիտարկվում է որպես ախտորոշման, գույքագրման, «սանիտարիզացիայի», պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման տարի՝ ընդգծելով, որ եթե կառավարությանը հաջողվի թվայնացնել թիրախները, ազատվել ավելորդ ու անարդյունավետ օղակներից, արդիականացնել պետական որոշումների կայացման համակարգը, դա շատ լուրջ հիմք կստեղծի` յուրաքանչյուր հաջորդ տարի կայուն տնտեսական աճ ապահովելու համար:
Փաստորեն վարչապետին հաջողվել է ոչ միայն հստակ քայլեր իրականացնել այս բոլոր խնդիրների ախտորոշման, թվայնացման և լուծման ուղղություններ մատնանշելու ուղղությամբ, այլ նաև ապահովել տնտեսական աճի այնպիսի ցուցանիշներ, որոնց չէր հաջողվում հասնել 2008թ.-ից ի վեր:
Նմանատիպ նյութեր
2632 դիտում
09:13 23-03-2022
ԵՊՀ-ում հաջողվում է իրականացնել այն, ինչն առայժմ չի հաջողվում իրականացնել ադրբեջանցիներին․ Կարեն Հեքիմյան
Այս բաժնից
778 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
619 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
727 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված