14473 դիտում
15:22 01-03-2018
Հայկական տարազով լուսանկարներ են բեմադրել. ԱՄՆ դեսպանատունը՝ Դինա Ակոպովնայի և մուտքի վիզաների հետ կապված խարդախության մասին
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նոր մանրամասներ է ներկայացրել վերջերս մուտքի վիզաների տրամադրման հետ կապված խարդախության սխեմայի վերաբերյալ: Դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանին եւ Հայաստանի քաղաքացիներ Դիանա Գրիգորյանին (նույն ինքը՝ Դինա Ակոպովնա) եւ Հրաչյա Աթոյանին վերջերս մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ դաշնային երդվյալների հանձնաժողովի կողմից՝ մուտքի վիզաների հետ կապված խարդախության համար:
«Մեղադրանքի համաձայն՝ նրանք շահույթ ստանալու նպատակով Հայաստանի քաղաքացիներին անօրինական ճանապարհով ԱՄՆ են տեղափոխել: Նրանց մեղադրանք է առաջադրվել հանցավոր համաձայնության, մուտքի վիզաների հետ կապված խարդախության, փողերի լվացման, ծանրացուցիչ հանգամանքներով զուգորդված անձնական տվյալների գողության եւ արտասահմանցիներին անօրինականորեն ԱՄՆ բերելու համար:
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Բոյաջյանի, Ակոպովնայի եւ Աթոյանի հանցավոր գործունեության թիրախը եղել են P-3 տեսակի մուտքի վիզաները, որոնք տրվում են եզակի մշակութային գործիչներին: «Սա վիզայի այն տեսակն է, որը սովորաբար ստանում են հայ արվեստագետները, մշակութային գործիչները, երաժիշտներն ու կատարողները, ովքեր ԱՄՆ են մեկնում՝ ամերիկյան ժողովրդին ներկայացնելու Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության կարևոր կողմերը»,- պարզաբանել է դեսպանատունը:
Մուտքի վիզաների հետ կապված խարդախության այս սխեմայի ներքո կազմակերպիչները պահանջել ու ստացել են կեղծ տեղեկանքներ, պատրաստել բեմադրված լուսանկարներ, որտեղ դիմողները հայկական տարազով են, եւ դիմողներին հրահանգավորել են, թե ինչպես պետք է հարցազրույցի ժամանակ կեղծ տեղեկություններ հայտնել: Հաղորդագրության մեջ նշվում է, որ փաստական տվյալների սխալ ու խեղաթյուրված ներկայացումը մուտքի վիզայի հարցազրույցի ընթացքում կարող է դիմողին մշտապես զրկել ԱՄՆ մուտքի վիզա ստանալու հնարավորությունից:
Ձերբակալությունից հետո Բոյաջյանն ու Աթոյանը պատշաճ դատավարական ընթացակարգերից հետ կկանգնեն ամերիկյան դատարանի առջեւ: Ակոպովնան դեռեւս հետախուզման մեջ է ԱՄՆ արդարադատության համակարգի կողմից: Գործով քննությունն ընթացքի մեջ է»:
Նմանատիպ նյութեր
5788 դիտում
14:42 08-01-2020
Երևանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես կասեցրել է վիզաների հետ կապված որոշ ծառայություններ
14031 դիտում
10:55 09-02-2018
Վիզաների հետ կապված խարդախության մեղադրանք է առաջադրվել 3 հայերի. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»