211652_close_icon
views-count4032 դիտում article-date 20:45 01-03-2018

Կայացել է ՀՀ դատավորների ժողովի հերթական տարեկան ընդհանուր ժողովը. ընդգրկվել է Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի դատավոր անդամների ընտրության հարցը

Այսօր՝ մարտի 1-ին, կայացել է ՀՀ դատավորների ժողովի հերթական տարեկան ընդհանուր ժողովը: Ժողովի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկվել է Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի դատավոր անդամների ընտրության հարցը: Քվեարկության արդյունքներով՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ են ընտրվել. 1. Արմեն Բեկթաշյան - 5 տարի ժամկետով /Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քրեական մասնագիտացում / 2. Անի Մխիթարյան - 5 տարի ժամկետով /Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քաղաքացիական մասնագիտացում / 3. Սերգեյ Չիչոյան – 5 տարի ժամկետով /ՀՀ քրեական վերաքննիչ դատարան/ 4. Արմեն Խաչատրյան - 3 տարի ժամկետով /ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, քաղաքացիական մասնագիտացում/ 5. Ռուզաննա Հակոբյան - 3 տարի ժամկետով /ՀՀ վճռաբեկ դատարան, քաղաքացիական և վարչական մասնագիտացում/ [b]ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ[/b]

Նմանատիպ նյութեր