211652_close_icon
views-count3862 դիտում article-date 19:19 05-03-2018

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կա կուտակված 50 բեռնատար, 50 մարդատար ավտոմեքենա

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Մարտի 5-ի կեսօրից սպասվում է տեղումների դադար, 6-ի կեսօրից հետո, 7-ի գիշերը, 9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b]Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա կուտակված 50 բեռնատար, 50 մարդատար ավտոմեքենա:[/b]

Նմանատիպ նյութեր