4832 դիտում
22:20 05-03-2018
ՀՀ ֆինանսների նախարարի և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատաժողով՝ աուդիտի ոլորտների բարեփոխումների վերաբերյալ
Այսօր՝ մարտի 5-ին, ՀՀ ֆինանսների նախարար Վարդանի Արամյանի և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն տիկին Սիլվի Բոսութղոյի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատաժողով հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների վերաբերյալ:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն իր գոհունակությունն է հայտնել Համաշխարհային բանկին և այն թիմին, որը մշտապես աջակցել է Հայաստանի Հանրապետությանը նմանատիպ բարեփոխումների իրականացման գործում: «Այս աշխատաժողովը և նմանատիպ հարթակները կարևոր են մեզ համար: Մենք կարողանում ենք մտքերի փոխանակում իրականացնել, ներկայացնել, թե ինչ ուղղությամբ ենք շարժվում, ինչպիսի մարտահրավերներ կան, և թե Համաշխարհային բանկի հետ մենք ինչ ընդհանուր տեսլականներ ունենք»-ասել է Արամյանը:
Նախարարն ընդգծել է, որ 2017 թվականից հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվողականության ոլորտը ՀՀ կառավարության և հատկապես ֆինանսների նախարարության կողմից գերակա խնդիր է համարվել, և կառավարությունը, թիրախավորելով մասնավորապես արտահանելի հատվածը, մշտապես աջակցում է այն ընկերություններին, որոնք ցանկանում են դառնալ առավել մրցունակ և դուրս գալ համաշխարհային հարթակներ:
Վարդան Արամյանը մատնանշել է նաև ոլորտի բարեփոխումների՝ միջազգային պահանջներին համապատասխան հիմնական ուղղությունները. թարմացված, արդիական, համաշխարհային ստանդարտներին համապատասխան օրեսդրությունը, աուդիտի ոլորտում կրթական համակարգի բարելավումը, միջազգային չափանիշներին համահունչ որակավորման համակարգերի առկայությունը:
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի խոսքով` նման միջոցառումներն օգնում են համալրել մասնակիցների գիտելիքները աուդիտորական գործունեության ոլորտում հանրային վերահսկողության դերի և աշխատակարգերի վերաբերյալ, ինչպես նաև ծանոթանալ միջազգային փորձին և աուդիտի ոլորտում մասնագիտացված հաշվապահական կազմակերպությունների գործունեությանը: «Մենք պատրաստ ենք աջակցել իրազեկման արշավի իրականացմանը, որի արդյունքում երկխոսություն կձևավորվի կառավարության և այլ շահագրգիռ կողմերի միջև` պայմանավորված հաշվապահական հաշվառման, աուդիտի և հանրային վերահսկողության մասին նոր օրենքի ընդունմամբ»,-ասել է ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենը:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանի՝ նման հարթակները լավ հնարավորություն են ընձեռում մասնագիտական քննարկման արդյունքում վերհանել ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները, ինչպես նաև փորձ է արվում ներդնել հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտում Եվրամիության դիրեկտիվին և եվրոպական չափանիշներին համահունչ, մրցունակ, ֆինանսական պատշաճ կառավարմամբ հաշվետվողական համակարգեր:
Աշխատաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մեթոդաբանության և հաշվետվությունների մշտադիտարկման վարչության պետ Կարեն Ալավերդյանը, միջազգային խորհրդատու, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Ջոն Հուպերը: Աշխատաժողովի ավարտին տեղի է ունեցել նաև թեմատիկ քննարկում Հայաստանի տնտեսական զարգացման գործում ֆինանսական հաշվետվողականության և աուդիտի դերի վերաբերյալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
3889 դիտում
11:26 06-03-2018
Վարդան Արամյանը կարևորել է աուդիտի ոլորտների բարեփոխումների վերաբերյալ աշխատաժողովի անցկացումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1096 դիտում
19:07 24-05-2024
Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենին
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին