15378 դիտում
20:53 05-03-2018
Զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ Սպարապետի ծննդյան օրը արդեն 11-րդ անգամ 28. 000 և ավելի պատանի երկրապահներ երդվեցին տեր լինել Հայաստան պետությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 5-ը, երկրապահական տոնացույցում կարեւորագույն օրերից է: Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, եւ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ արդեն 11-րդ անգամ այս օրն է անցկացվում պատանի երկրապահների երդման արարողությունը:
Տոնական օրվա վաղ առավոտյան երկրապահական եռասերունդ ընտանիքը ծաղկադրում արեց ԵԿՄ վարչությունում՝ Սպարապետի կիսանդրու եւ ի փառս Սպարապետի խաչքարի մոտ:
Ապա երկրապահները, զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, ուղեւորվեցին Արարատ՝ [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/05/1090646/]Սպարապետի հայրական օջախում շնորհավորելու տոնը[/url]:
Ծիծեռնակաբերդում երկրապահները խոնարհվեցին Սպարապետի շիրիմի առաջ: Եռաբլուրի մատուռի մոտ նաեւ պատանի երկրապահների օրհնության կարգ մատուցվեց:
Զուգահեռաբար պատանիների օրհնություն էր իրականացվում հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում, ինչպես նաեւ՝ ծաղկադրումներ բոլոր պանթեոններում, եղբայրական գերեզմաններում:
Պատանիների երդման արարողությունն արդեն 4-րդ անգամ անցկացվեց Ծիծեռնակաբերդում: Պատանի երկրապահները, որոնց թիվն արդեն անցնում է 28 000-ից, երդվեցին տեր լինել Հայաստան պետությանը: Երդումը շնորհավորեցին ՀՀ նախագահը, ԵԿՄ վարչության նախագահը, պաշտպանության, կրթության նախարարները, այլք:
Պատանի երկրապահների վաշտերն ու գործընկեր կառույցների ներկայացուցիչները ցուցադրական ելույթներ ունեցան: Ապա շարային երթով բոլոր մասնակիցները ծաղկադրում արեցին հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրի մոտ:
Գլխավոր միջոցառմանը զուգահեռ պատանիների օրհնության կարգեր էին նաեւ բոլոր մարզերում:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 570+
570+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2221 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)