3649 դիտում
15:00 06-03-2018
Սուրեն Կարայանը հանդիպել է լիբանանցի գործարար Նիկոլա Աբու Ֆեյսալի հետ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումերի նախարար Սուրեն Կարայանը մարտի 5-ին հանդիպել է լիբանանցի գործարար Նիկոլա Աբու Ֆեյսալի հետ։ Գործարարը նախարարի հետ կիսվել է իր բիզնեսի ընդլայնման ծրագրերով։ Նիկոլա Աբու Ֆեյսալի խոսքով՝ Հայաստանը ներդրումների տեսանկյունից շատ բարենպաստ երկիր է: Գործարարը հավելել է, որ իր բոլոր արտասահմանցի գործընկերներին կոչ է անում Հայաստանում ներդրումներ անել։
Նիկոլա Աբու Ֆեյսալի ղեկավարած ընկերությունը Հայաստանում զբաղվում է պեկան ընկույզի մշակմամբ։ Նախագծի առաջին փուլում 100 հեկտար տարածքի վրա կտնկվեն 30 հազար պեկան ընկույզի ծառեր: Բացի գյուղատնտեսական ծրագրերից, ներդրողը մտադիր է նաև զբոսաշրջային ծրագիր իրականացնել։
Ծրագրերը նախատեսվում է իրականացնել Եղվարդում և Բագրատաշենում։ Նիկոլա Աբու Ֆեյսալը նշել է, որ ցանկանում է ընդլայնել իր բիզնես ծրագրերը առաջիկա տարիների ընթացքում։ Գործարարը շնորհակալություն է հայտնել նախարարին և նշել, որ ոգևորիչ է նախարարության և կառավարության աջակցությունը և ներդրումների խթանմանն ուղղված քաղաքականությունը։
Նախարար Սուրեն Կարայանը ողջունել է գործարարի նախագծերը և նշել, որ նախարարությունը միշտ պատրաստ է աջակցել նոր ներդրումների ներգրավմանը և ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև քննարկել ներդրումային ծրագրերի մանրամասները։
Նմանատիպ նյութեր
763 դիտում
16:51 01-06-2015
Հրանուշ Հակոբյանն ընդունել է լիբանանահայ պատգամավոր Շանթ Չինչինյանին և լիբանանցի գործարար Նիկոլա Աբու Ֆեյսալին
5309 դիտում
21:53 27-04-2017
Առողջապահության նախարարը հանդիպել է լիբանանցի գործարարների հետ
Այս բաժնից
721 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
805 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1219 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ