7768 դիտում
19:00 07-03-2018
ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ անց են կացվել շտաբային մարզումներ
Այսօր՝ մարտի 7-ին, Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ անց են կացվել շտաբային մարզումներ, որոնց ընթացքում իրենց գործառույթային պարտակնություններից բխող խնդիրներ են իրականացրել ՊԲ շտաբի բաժիններն ու ծառայությունները:
Շտաբային մարզումների ընթացքում հստակեցվել են մասնակիցների անելիքները, ճշգրտվել այն գործողությունների համալիրն ու դրանց իրականացման հերթականությունը, որոնք նպատակ են հետապնդում հավանական պատերազմական պայմաններում գործել շատ ավելի արդյունավետ, իսկ ղեկավարության կողմից ընդունվող որոշումները դարձնել առավել իրատեսական:
Շտաբային մարզումների արդյունքում կատարելագործվել են սպաների գործնական հմտություններն ու գործառույթային պարտականությունները, բարձրացել է ՊԲ վարչության ներդաշնակման աստիճանը:
[b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
9015 դիտում
16:11 30-06-2018
ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ անց է կացվել բանակի ռազմական խորհրդի նիստ
Այս բաժնից
667 դիտում
15:51 19-10-2024
Առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով. ջերմաստիճանը կնվազի
547 դիտում
15:22 19-10-2024
Փաշինյանը Գյումրիում ՔՊ Աշխատանքային խմբի նիստ է անցկացրել
700 դիտում
14:03 19-10-2024
Վերականգնվում է Գնդեվազի եկեղեցին․ 400 տարի անց բացվում են եկեղեցու իրական որմնանկարները