13150 դիտում
19:38 10-03-2018
Հավակնորդների մրցաշար. Արոնյան-Դին Լիրեն. ուղիղ միացում
Հավակնորդների մրցաշար. Արոնյան – Դին Լիրեն. ուղիղ միացում
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:
Մրցաշարի մեկնարկային տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով խաղում է չինացի Դին Լիրենի հետ:
[b]Առաջին տուրի պարտիաները
[/b]
Լևոն Արոնյան (Հայաստան) - Դին Լիրեն (Չինաստան)
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Ուեսլի Սո (ԱՄՆ)
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)
Երկու շրջանով անցկացվելիք հավակնորդների մրցաշարի մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է: Հավասար միավորների դեպքում, հաղթողը կորոշվի անձնական հանդիպումների, հաղթանակների քանակի, Զոնեբորն-Բերգերի գործակցի հաշվարկով:
Պարտիաների ժամանակի հաշվարկը. 100 րոպե՝ առաջին 40 քայլին, 50 րոպե՝ հաջորդ 20 քայլին և 15 րոպե՝ մինչև պարտիայի ավարտը ամեն քայլին 30 վայրկյանի ավելացմամբ:
Նշենք, որ մրցաշարը [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/10/1091077/]մեկնարկեց[/url] Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանի կատարած խորհրդանշական քայլով:
Խաղային օրերն են՝ մարտի 10-12, 14-16, 18-20, 22-24, 26-27: Հանգստյան օրերն են՝ մարտի 13, 17, 21, 25:
1-ին տուրի պարտիաների ուղիղ ընթացքը՝ այստեղ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12636 դիտում
18:00 19-03-2018
Հավակնորդների մրցաշար. Լիրեն-Արոնյան. ուղիղ միացում
2564 դիտում
13:14 23-03-2014
Հավակնորդների մրցաշար. Մամեդյարով - Արոնյան. ուղիղ միացում
2042 դիտում
14:55 27-03-2014
Հավակնորդների մրցաշար. Արոնյան - Կրամնիկ . ուղիղ միացում
Այս բաժնից
1432 դիտում
11:30 15-10-2024
ՔԿԾ-ի կենտրոնական մարմնում կազմակերպվել է շախմատի առաջնություն համակարգի ծառայողների մասնակցությամբ
2041 դիտում
22:25 14-10-2024
Հայաստանի հավաքականները 2 ոսկե և մեկ արծաթե մեդալ են նվաճել ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունում
1603 դիտում
15:35 14-10-2024
Հայկական մի շարք ակումբների ֆան-շարժումները միանում են FAF-ի՝ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին. ArmSport.am