211652_close_icon
views-count7214 դիտում article-date 21:13 10-03-2018

Բեռլինի բնակիչը վիճակախաղով շահել է 42 միլիոն եվրո

Այսօր հայտնի է դարձել, որ Բեռլինի բնակիչներից մեկը 42 միլիոն եվրո է շահել եվրոպական Eurojackpot վիճակախաղով: Ինչպես նշում են գերմանական լրատվամիջոցները, հաջողակը գուշակել է յոթ թիվ՝ հիմնական հինգը և ևս երկու լրացուցիչը, դրանով վաստակելով վիճակախաղի այդ փուլի համար առավելագույն շահումը: Բեռլինցին առայժմ փողերի ետևից չի եկել: Վիճակախաղի կազմակերպիչները չեն բացառում, որ հաղթողը ոչ թե մի մարդ է, այլ վիճակախաղի մի ամբողջ ակումբ: Բանն այն է, որ վերջին շրջանում եվրոպացիները հաճախ գերադասում են միավորել իրենց ջանքերը. ամեն անգամ նրանք վիճակախաղի տոմսերը գնում են և մի տեղ են դնում, իսկ հաղթելու դեպքում շահույթը հավասար բաժանում իրար միջև:

Նմանատիպ նյութեր