211652_close_icon
views-count47809 դիտում article-date 09:36 12-03-2018

Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում. բախվել են 2 Mercedes-ները, որոնցից մեկը բախվել է նաև պատին և հայտնվել ավտոլվացման կետում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են Mercedes մակնիշի 35 FC 635 համարանիշի և Mercedes մակնիշի 35 LF 855 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է նաև պատին և հայտնվել ավտոլվացման կետում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, 1 հոգի` «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները՝ ՃՈ ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, ով այդ պահին անցնելիս է եղել այդտեղով: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ ճանապարհի տվյալ հատվածում հաճախակի են լինում վթարներ, վրաերթեր, և պետք է ոստիկանությունը արագաչափ տեղադրի, այլապես նման վթարներն ու վրաերթերը, չի բացառվում, որ կրկնվեն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր