211652_close_icon
views-count29013 դիտում article-date 17:17 12-03-2018

Մոսկվայից Գյումրի թռչող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել ծխող ուղևորի պատճառով

Մոսկվայից Գյումրի թռչող օդանավը մարտի 11-ին հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում: Օդանավը հարկադիր վայրէջք է կատարել հարբած ուղևորի պատճառով: Օդանավը Մինվոդիի օդանավակայանում վայրէջք է կատարել ժամը 19:03-ին, իսկ 19:50-ին շարունակել թռիչքը դեպի Գյումրի: Ծխել ցանկացող ուղևորը եղել է հայ: Տղամարդուն տարհանել են ինքնաթիռից ոստիկանության աշխատակիցները, ինչից հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը:

Նմանատիպ նյութեր