2909 դիտում
13:32 13-03-2018
Վարչապետ Կարեն Կարապետյանը Լիբանանի գործարարների հետ քննարկել է ներդրումային ծրագրերի հեռանկարները
Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Բեյրութում հանդիպել է Լիբանանի մի խումբ գործարարների հետ:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ներդրումային ծրագրեր կատարելու հնարավորությունները: «The EuroMena Funds» ընկերության պատվիրակության անդամները` ընկերության համահիմնադիր Ռոմեն Մաթյոի (Romen Mathieu) գլխավորությամբ, ներկայացրել են կազմակերպության գործունեության ուղղությունները, կուտակած փորձը և նշել, որ ընկերությունը հետաքրքրված է ապահովագրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, սպասարկման և շինարարության ոլորտներում համագործակցությամբ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակը՝ նշելով, որ անցնող տարի երկրում արձանագրվել է 7.5 տոկոս տնտեսական աճ, և մյուս մակրոտնտեսական ցուցանիշների մասով ևս դրական արդյունքներ են գրանցվել: Այս առումով, կառավարության ղեկավարի խոսքով, հիմա Հայաստանում ներդրումներ կատարելու համար լավ ժամանակ է՝ հաշվի առնելով նաև տարբեր առևտրային արտոնյալ ռեժիմներից Հայաստանի օգտվելու հնարավորությունները: Վարչապետը ողջունել է «The EuroMena Funds»-ի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու ցանկությունը և կառավարության անունից պատրաստակամություն հայտնել մանրամասն քննարկել հետագա քայլերը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը նաև հանդիպել է «Future Group» կոնցեռնի նախագահ Ֆուադ Մախզումիի (Fouad M. Makhzoumi) հետ, որի ընթացքում ևս քննարկվել են ներդրումային համագործակցության հնարավորությունները: Ֆուադ Մախզումին ներկայացրել է իր ընկերության աշխարհի մի շարք երկրներում ծավալվող գործունեությունը: Վարչապետը հրավիրել է ընկերության ղեկավարին այցելել Հայաստան` տեղում ծանոթանալու մեր երկրի հնարավորություններին և նշել, որ հայկական կողմը պատրաստ է քննարկել փոխշահավետ համագործակցության հնարավորությունները:
[color=#000000]Տեղեկանք[/color]. The EuroMena Fund-ը գործունեություն է ծավալում արագ զարգացող միջին բիզնեսի ընկերությունների ոլորտում: Հիմնադրամը ներդրումներ է կատարում բանկային և ապահովագրության, տեխնիկական սպասարկման և ծառայությունների, դեղագործության, առողջապահության, քիմիական և կոսմետիկ արտադրության, սննդամթերքի և խմիչքի արտադրության ոլորտներում: Այն հիմնականում ներդրումներ է կատարում Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի (MENA) և Միջերկրածովյան երկրներում:
Future Group-ը հիմնադրվել է 1981 թվականին և վերջին տասնամյակների ընթացքում տարածաշրջանային կոնցեռնից վերածվել է գլոբալ կազմակերպության: Գլխամասային գրասենյակը Դուբայում է, գրասենյակներ են գործում նաև Լոնդոնում և Նյու Յորքում, գործարար կենտրոններ ունի աշխարհի բազմաթիվ երկրներում: Future Group-ը, որն ընդգրկում է 30 մասնավոր ընկերություն հինգ մայրացամաքներում, մասնաճյուղերի և դուստր ընկերությունների միջոցով գործունեություն է ծավալում արդյունաբերության տարբեր ճյուղերում՝ արտադրական և ինժեներական ծառայություններից սկսած մինչև անշարժ գույքի ոլորտ:
Նմանատիպ նյութեր
2934 դիտում
17:25 13-03-2018
Վարչապետը Լիբանանի գործարարների հետ քննարկել է ներդրումային ծրագրերի հեռանկարները
36275 դիտում
16:07 24-04-2018
Կարեն Կարապետյանը և Սամվել Կարապետյանը քննարկել են ՀՀ-ում իրականացվող ներդրումային ծրագրերը
Այս բաժնից
877 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
772 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
682 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան