Չեմ ուզում սպանել կենդանիների՝ նորաձևություն ստեղծելու համար. հանրահայտ Դոնաթելա Վերսաչեն հրաժարվեց բնական մորթուց
Աշխարհահռչակ Versace նորաձևության տունը ղեկավարող Դոնաթելա Վերսաչեն հայտարարել է բնական մորթուց հագուստ կարելու ժամանակ հրաժարվելու մասին։
Այդ մասին նա ասլ է The Economist 1843 ամսագրին տված հարցազրույցի ժամանակ։
«Մորթի՞.. այլևս դրան չեմ մասնակցի։ Ես չեմ ցանկանում սպանել կենդանիների, որպեսզի նորաձևություն ստեղծեմ։ Դա ճիշտ չէ»,-պարզաբանել է Վերսաչեն։
Ավելի վաղ բնական մորթուց հրաժարվելու մասին էր հայտնել նաև հանրահայտ ամերիկացի դիզայներ Մայքլ Քորսը։