211652_close_icon
views-count4147 դիտում article-date 15:06 15-03-2018

Էդմոն Մարուքյանը «Կարնեգի» հիմադրամում ներկայացրել է ԵԼՔ դաշինքի տեսլականը ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ

Մարտի 14-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ելույթ է ունեցել Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում (The Carnegie Endowment for International for Peace) Հայաստանի ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Էդմոնը Մարուքյանը ներկայացրած թեմայի վերաբերյալ պատասխանել է նաև լսարանի բազմաթիվ հարցերին, այդ թվում՝ խոսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման վերաբերյալ ԵԼՔ դաշինքի ծրագրային դրույթների և տեսլականի մասին։ «Կարնեգի» հիմնադրամը ստեղծվել է 1910 թվականին և համարվում է Վաշինգտոնի ամենահեղինակավոր հաստատությունը քաղաքական հետազոտությունների և վերլուծության բնագավառում, ինչպես նաև նպաստում է աշխարհում խաղաղության պահպանմանը։

Նմանատիպ նյութեր