3691 դիտում
11:26 16-03-2018
Բակո Սահակյանը Վաշինգտոնի Ազգային շահերի կենտրոնում անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերին
Մարտի 15-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Վաշինգտոնում այցելել է Ազգային շահերի կենտրոն, հանդիպում ունեցել ամերիկացի մի խումբ գիտնականների ու փորձագետների հետ եւ հանդես եկել ելույթով:
Նախագահ Սահակյանն անդրադարձել է Արցախում պետականաշինության գործընթացին, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերին:
Նախագահը կարեւոր եւ օգտակար է համարել նման հանդիպումներն ու քննարկումները, նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս անմիջականորեն ծանոթանալու իրավիճակին եւ չեզոքացնելու դրան խոչընդոտող կարծրատիպերը:
«Ուզում եմ ընդգծել, որ մենք շահագրգռված ենք կայուն կապ հաստատելու առաջատար գիտահետազոտական կենտրոնների հետ, մշտապես խորացնելու եւ ընդլայնելու այն, ինչը դիտարկում ենք որպես միջազգային միտումներն ավելի լավ ըմբռնելու եւ հասկանալու, ինչպես նաեւ մեր երկրում գիտավերլուծական միտքը զարգացնելու կարեւոր ուղղություններից»,- ընդգծել է իր ելույթում Նախագահ Սահակյանը:
Հանդիպման վերջում Բակո Սահակյանը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված հարցերին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
907 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
931 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
880 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը