2445 դիտում
21:25 16-03-2018
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ռազմական ուսումնախորհրդատվական խմբի հրահանգիչների կողմից անցկացվել է ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրահանգչական կազմի դասընթաց
Փետրվարի 18-ից մարտի 16-ը Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ռազմական ուսումնախորհրդատվական խմբի հրահանգիչների կողմից ՀՀ ԶՈՒ «ԶԱՌ» ուսումնական կենտրոնում ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրահանգչական կազմի համար անցկացվել է խաղաղապահ հրահանգիչների դասընթաց, որի շրջանակում 20 հրահանգիչներ պատրաստվել են միջազգային չափորոշիչներին համապատասխան մեթոդաբանության խաղաղապահ դասընթացներ անցկացնելու համար:
Մարտի 16-ին, դասընթացի ավարտական արարողության ժամանակ, շրջանավարտներին ավարտական հավաստագրերն է հանձնել ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը: Պարապմունքի ընթացքում առավել ակտիվություն և գիտելիքների բարձր մակարդակ ցուցաբերած զինծառայողները պարգևատրվել են խորհրդանշական նվերներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1479 դիտում
22:27 21-12-2018
Անցկացվել է հրահանգչական մեթոդական պարապմունք
13702 դիտում
17:44 28-09-2017
Նախագահի հրամանագրով Վաղինակ Սարգսյանը նշանակվել Է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար
Այս բաժնից
658 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին