18537 դիտում
12:46 17-03-2018
Գրողների միության տանը կայացավ Մարո Երկնափեշյանի «Դարձ ի շրջանս յուր» 3-րդ գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 16-ին, Գրողների միության տանը տեղի ունեցավ Մարո Եկնափեշյանի «Դարձ ի շրջանս յուր»՝ արդեն 3-րդ գրքի շնորհանդեսը։
Այն կազմակերպել էին Մ. Երկնափեշյանի ընկերները՝ Խաչիկ Մանուկյանը, Հռիփսիմե Հովհաննիսյանը և Ալվարդ Հովսեփյանը։
Ներկա էին նաև նշանավոր մտավորականներ։
Մ. Երկնափեշյանը հիվանդության պատճառով չեր կարողացել ներկա գտնվել սեփական գրքի շնորհանդեսին։
Բացման խոսքով հանդես եկավ Գրողների միության նախագահ Է. Միլիտոնյանը, այնուհետև Խ. Մանուկյանը և բանաստեղծ Վրեժ Սարուխանյանը պատմեցին գրողի և նրա հեղինակային գրքերի մասին։
Ասմունքող Աննա Կոստանյանն էլ ասմունքեց Մ. Երկնափեշյանի գրած բանաստեղծություններից։ Խոսքով հանդես եկավ նաև լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը։
Միջոցառումն անցավ բուռն քննարկումներով։ Նշվեց, որ շուտով լույս կտեսնի գրողի 4-րդ գիրքը։ Գրողների միության կողմից պատվոգիր տրվեց Մարո Երկնափեշյանին՝ գրական գործունեության համար, որը հանձնվեց նրա քրոջը՝ Ջեմմա Երկնափեշյանին։
Իսկ Մ. Երկնափեշյանի բանաստեղծության հիման վրա գրված երգը կատարեց երաժշտության հեղինակը՝ Անի Մարգարյանը, ով մի շարք երգերի հեղինակ է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12319 դիտում
21:45 06-11-2017
Գրողների տանը կայացավ Խաչիկ Մանուկյանին նվիրված «Հոգու հայելի» գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2274 դիտում
14:31 11-11-2022
«Օդապարիկ արևը» գրքի շնորհանդեսը՝ Հայաստանի գրողների միությունում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ