211652_close_icon
views-count45991 դիտում article-date 21:49 18-03-2018

53 տարեկան հասակում մահացել է լրագրող, հրապարակախոս Կարեն Թումանյանը

Այսօր կյանքի 53-րդ տարում իր մահկանացուն կնքեց «Հարթակ» թերթի գլխավոր խմբագիր, համանուն կայքի պատասխանատու, «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» ՀԿ նախագահ, հրապարակախոս Կարեն Թումանյանը: Կարեն Թումանյանը վերջին տարիներին հանդես էր գալիս հրապարակախոսությամբ, ակտիվ գործունեություն ծավալում՝ մեդիադաշտում, ինչպես նաև անդամակցելով ՕԵԿ-ին՝ զբաղվում կուսակցական գործունեությամբ: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը խորապես վշտակցում է Կարեն Թումանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին՝ նրա վաղաժամ մահվան կապակցությամբ և հայտնում զորակցություն:

Նմանատիպ նյութեր