211652_close_icon
views-count23974 դիտում article-date 21:02 19-03-2018

«Մանչեսթեր Յունայթեդում» լարված իրավիճակ է. խաղացողները դժգոհ են Մոուրինյոյից

«Մանչեսթեր Յունայթեդում» սրվել են թիմի խաղացողների և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի միջև հարաբերությունները: Ինչպես հայտնում է The Telegraph-ը, թիմի առաջատար ֆուտբոլիստները դժգոհ են, թե ինչպես է պորտուգալացին վերաբերվում պաշտպան Լյուկ Շոուին, և գտնում են, որ դա կանխակալ մոտեցում է: Մասնավորապես, Մոուրինյոն Անգլիայի Գավաթի քառորդ եզրափակիչ խաղում՝ «Բրայթոնի» հետ, ընդմիջմանը գոռացել է Շոուի վրա և նրան փոխարինել, մինչդեռ խաղացողների կարծիքով, Շոուն գերաանց առաջին խաղակես էր անցկացրել: Թիմի առաջատարները որոշել են հարցի շուրջ զրուցել Մոուրինյոյի հետ: Նման տրամադրվածություն կա նաև ակումբի որոշ ղեկավարների մոտ, որոնք համարում են, որ Մոուրինյոն արդեն համը հանում է: Բացի այդ՝ ակումբի ղեկավարության կարծիքով, խաղացողին հրապարակավ քննադատելը բացասաբար կազդի Շոուին լավ գնով վաճառելու վրա: Շոուի պայմանագրի ժամկետն ավարտվում է հաջորդ ամռանը: Նա մտադիր չէ հեռանալ այս ամռանը և պատրաստ է սպասել մինչև հաջորդ տարի, թեպետ դժգոհ է ստեղծված իրավիճակից:

Նմանատիպ նյութեր