211652_close_icon
views-count3207 դիտում article-date 12:44 20-03-2018

Արմեն Սարգսյանը Սիլիկոնյան հովտում հանդիպել է ՏՏ ոլորտի մասնագետների եւ գործարարների

Ազգային ժողովի կողմից ընտրված Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը Սիլիկոնյան հովտում (ԱՄՆ) հանդիպել է տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 100 գործարարների ու մասնագետների հետ, խոսել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման միտումների ու մարտահրավերների մասին: Ներկայացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի մեծ հաջողությունները՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ ոլորտը շատ արագ է զարգանում ու փոփոխվում, հետեւաբար պետք է ձգտենք կատարելագործման ու ավելի մրցունակ լինենք: Նրա խոսքով՝ Հայաստանում առկա է հսկայական ներուժ, որի ճիշտ ուղղորդումը կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանն ու ներդրումների ներգրավմանը: Սիլիկոնյան հովտի երիտասարդ ծրագրավորողների հետ Արմեն Սարգսյանը խոսել է նաեւ Հայաստանի զարգացման հեռանկարների մասին, ներկայացրել երկրի ապագայի իր տեսլականը: Նորընտիր նախագահն այցելել է նաեւ «Սինոփսիս» եւ ծանոթացել ընկերության գործունեությանն ու գրանցած հաջողություններին:

Նմանատիպ նյութեր