75104 դիտում
13:03 20-03-2018
Կրակոց Երևանում. 57-ամյա քաղաքացին հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. կասկածյալին որոնում են
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քննիչ Սարգսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 19-ին, կեսօրին, Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի և Արաբկիրի քննչական բաժնի պետ Տիգրան Թամամյանի, քննչական բաժնի պետի տեղակալ Խեդոյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածք ստացածը Մամիկոնյանց փողոցի բնակիչ՝ 57-ամյա Հովսեփ Վարդանյանն է, ով վնասվածքը ստացել է Մամիկոնյանց փողոցի թիվ 56 շենքի մոտ։
Արդեն դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է քննիչ Սարգսյանը, իսկ իրավապահները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են արնանման հետքեր, ինչպես նաև որսորդական հրացանից արձակված կրակված պարկուճ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Արբակիրի ոստիկանները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որպես կասկածյալ որոնում են Մամիկոնյանց փողոցի բնակիչ՝ 42-ամյա Սամվել Սամվելյանին։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2194 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)