4573 դիտում
18:32 21-03-2018
Իրանական գազը ռուսականից թանկ է. Հայաստանը Իրանից 100 դոլար գնի առաջարկ չի ստացել. նախարար
«Այն պահին, երբ գազի գնի հարցով մրցունակ առաջարկ կլինի որևէ երկրի կողմից, մենք կներկայացնենք հանրությանը»,- ԱԺ-ում լրագրողներին այսօր ասել է Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ գազի ներկրման հարցով քննարկումներ են ընթանում Իրանի ու Թուրքմենստանի հետ, բայց դեռ մրցունակ առաջարկներ չեն ստացվել:
Նախարարը, անդրադառնալով Հայաստանի ռուսական կողմի հետ համագործակցելու հարցում շահագրգռվածության հարցին, նշեց. «Վստահորեն կարող եմ ասել, որ որևէ քաղաքական գործոն չկա»:
Նախախարը հավելյալ անգամ հիշեցրեց, որ առայժմ Իրանից մրցունակ առաջարկ, այսօրվա գործող գնից էժան առաջարկ չի ստացվել: Այդպիսով նախարարն ուղղակի հերքեց ՀՀ-ում Իրանի դեսպանների հայտարարությունները, թե Իրանը պատրաստ է արտոնյալ գնով գազ տրամադրել Հայաստանին, անգամ 1000 խմ-ը 100 դոլարով: Այնուհետև ուղղակի հայտարարեց, որ հայկական կողմն Իրանից 100 դոլար գնի առաջարկ չի ստացել: Իսկ թե ինչ գին են ասել, չմանրամասնեց:
Աշոտ Մանուկյանը նաև ասաց, որ օնլայն ռեժիմով է աշխատում Իրանի դեսպանի հետ: Եվ այն պահին, երբ կլինի մրցունակ առաջարկ, կքննարկեն: Իսկ այսօր առաջարկվող իրանական գազը ռուսական գազից թանկ է, մրցունակ գին չի:
Նմանատիպ նյութեր
2112 դիտում
09:58 18-02-2016
Իրանական գազը Վրաստան արտահանելու հարցում Հայաստանը ներգրավված չէ. «168 ժամ»
10284 դիտում
09:59 21-10-2017
Գազը ՀՀ սպառողին հասցնելու ճանապարհին «Գազպրոմը» «փայ է մտնում»` դառնալով գնի բարձրացման պատճառ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1051 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1405 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1216 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան