5993 դիտում
10:39 22-03-2018
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում մեծացնել Հայաստանին ու Արցախին տրամադրվող օգնության չափը. «Ամերիկայի ձայն»
Հայաստանին ու Արցախին օգնություն տրամադրելու հարցը քննարկվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած լսումների ընթացքում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4309355.html]«Ամերիկայի ձայնը[/url]»:
Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին ներկա Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կառավարչին նման ելույթով դիմեց կոնգրեսական Բրեդ Շերմանը.
«Դուք տեղյակ եք, որ Հայաստանը, որը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է, արժանի է մեր օգնությանը: Դուք տեղյակ եք, որ Լեռնային Ղարաբաղը, այժմ՝ Արցախի Հանրապետությունը, ռազմատենչ ուժի հարևանությամբ է գտնվում, և որ Վրաստանի հանրապետության հարավային շրջանը, որը կոչվում է Սամցխե-Ջավախետի, շրջան է, որն արժանի է ստանալ մեր օգնության զգալի մասը: Հավատացած եմ, գործընկերներիցս շատերը նամակ են ուղղել այդ կապակցությամբ»:
Հայաստանին ամերիկյան օգնության չափը 60 միլիոն դոլարի հասցնելու կոչով իրենց գործընկերներին են դիմել Միացյալ Նահանգների 37 կոնգրեսական: Կոնգրեսականները մասնավորապես կոչ են արել Հայաստանին հատկացնել 30 միլիոն դոլարի տնտեսական, 10 միլիոն դոլարի ռազմական օգնություն և 20 միլիոն դոլար տրամադրել Հայաստանում օթևան ստացած Մերձավոր Արևելքի հայ փախստականներին: Նամակում նաև կոչ է արվում դադարեցնել ցանկացած օգնությունը Ադրբեջանին և փոխարենը 10 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Արցախին՝ ականազերծման աշխատանքներ իրականացնելու և զինադադարի խախտումներ գրանցող սարքավորումներ տեղադրելու նպատակով:
Լսումների ընթացքում անդրադառնալով նախկին ԽՍՀՄ մյուս երկրներին՝ ահաբեկչության դեմ պայքարի ենթահանձնաժողովի նախագահ կոնգրեսական Թեդ Փոն ընդգծել է ԱՄՆ-ի աջակցության կարևորությունը հատկապես Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային.
«Արդյոք դրանք կընթանան ռուսական արջի ուղղությամբ, թե՝ դեպի Արևմուտք»:
Կոնգրեսականի խոսքով, այդ երկրներում իրական ժողովրդավարության զարգացումն ու կոռուպցիայի վերացումը ոչ միայն մարդասիրական այլև՝ քաղաքական կարևորագույն խնդիր է Միացյալ Նահանգների համար:
Նմանատիպ նյութեր
10438 դիտում
11:46 10-06-2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են անում ավելացնել Հայաստանին տրամադրվող օգնությունը․ «Ամերիկայի ձայն»
6392 դիտում
09:22 15-03-2019
Ամերիկայի հայերը կոչ են անում զգալի մեծացնել ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»