2520 դիտում
23:10 22-03-2018
Կայացել է Կոռուպցիայի դեմ պայքարի հերթական նիստը
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր՝ մարտի 22-ին, կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստը:
Օրակարգի առաջին հարցով ներկայացվել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացված՝ «Ընդերքօգտագործման իրավունքի տրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» հետազոտության արդյունքները:
Զեկուցողի խոսքով՝ արձանագրված հիմնական խնդիրները վերաբերում են ընդերքաբանական, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունների ընթացակարգերի հստակեցմանը, որոշումների ընդունման գործընթացում ընդերքօգտագործման վերաբերյալ տեղեկատվության անբավարար լինելուն և այլն: Ներկայացվել են նաև հետազոտության շրջանակում մշակված առաջարկությունները՝ ազդեցության փորձաքննական գործընթացների կատարելագործման, հանքարդյունաբերության բիզնեսի թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմների ստեղծման վերաբերյալ և այլն: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում խորհրդի անդամներն իրենց դիտարկումներն են արտահայտել ներկայացված հետազոտության արդյունքների և առաջարկվող լուծումների վերաբերյալ:
Վարչապետը հանձնարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներին, քննարկել զեկույցում բարձրացված հարցադրումները և անհրաժեշտության դեպքում ներկայացնել առաջարկություններ:
Նիստում ներկայացվել է նաև «ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզի» նախագիծը: Քարտեզը մշակվել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) շրջանակում, որին Հայաստանը, թեկնածու երկրի կարգավիճակով, անդամակցում է 2017թ. մարտից: Ճանապարհային քարտեզի շրջանակում նախատեսվում է 2018-2019 թթ. ընթացքում միջոցառումներ իրականացնել հետևյալ ուղղություններով՝ իրական սեփականատերերի թափանցիկությունն ապահովող իրավական և ինստիտուցիոնալ դաշտի ձևավորում, տվյալների հավաքագրում և հավաստիության ստուգում, իրական սեփականատերերի հանրային ռեգիստրի ձևավորում, կարողությունների զարգացում և իրազեկվածության բարձրացում:
Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ճանապարհային քարտեզի նախագիծը ներկայացնել ՀՀ կառավարության նիստի քննարկմանը, ինչպես նաև եռօրյա ժամկետում ներկայացնել ստեղծվող աշխատանքային խմբի անհատական կազմը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի ղեկավարությամբ և քաղաքացիական հասարակության ու բիզնեսի ներկայացուցիչների ներգրավմամբ:
Նմանատիպ նյութեր
1809 դիտում
19:00 15-06-2016
Կայացել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը
3440 դիտում
17:08 27-04-2017
Տաջիկստանում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել են կոռուպցիայի դեմ պայքարի վարչության 17 անդամները
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան