211652_close_icon
views-count59243 դիտում article-date 15:30 24-03-2018

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու վարչական շրջանների ղեկավարներն ականատես եղան երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի անվան հերթական 11-րդ մրցաշրջանի բացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 24-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ «Միկա» մարզահամալիրում, տեղի ունեցավ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի անվան «Դուքենդո» ֆեդերացիայի ամենամյա 11-րդ հուշամրցաշարի բացումը։ Բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանի գրեթե բոլոր վարչական շրջանների ղեկավարները, հյուրեր՝ ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ մարզերից ու Արցախի Հանրապետությունից։ Այսօր հայտնի դարձավ, որ Երևանում արդեն գործում է նշված ֆեդերացիայի երևանյան մասնաճյուղը։ Քաղաքապետն ու հյուրերը, ինչպես նաև երեխաների ծնողները ականատես եղան կենդանի մարտարվեստի հնարքներին, որոնք երեխաները կատարում էին անթերի։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 458+
458+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր