211652_close_icon
views-count63636 դիտում article-date 17:01 25-03-2018

Երևանում ոստիկանության ծառայողները փրկել են 34-ամյա բուժքրոջ կյանքը, ով փորձում էր կամրջից ցած նետվելով՝ ինքնասպան լինել

Երեկ՝ մարտի 24-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի աշխատակիցները Դավիթաշենի կամրջի վրա կանխել են Երևանի բնակիչ, 34-ամյա Մանե Ա.-ի ինքնասպանության փորձը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններին, ովքեր ծառայություն էին կատարում, ժամը 23:10-ի սահմաններում մոտեցել են 2 քաղաքացի և հայտնել, որ մի աղջիկ կամրջի վտանգավոր եզրագիծն անցել և սպառնում է իրեն ցած նետել: Ոստիիկանները կարողացել են բանակցությունների արդյունքում կնոջը հետ բերել կամրջի վտանգավոր եզրագծից, որից հետո տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին: Գ Շամշյանի տեղեկություններով՝ նա աշխատում է Երևանում գործող հիվանդանոցային համալիրներից մեկում՝ որպես բուժքույր և իր կողմից ծայրահեղ այդ քայլին դիմելու դրդապատճառը համարել է սոցիալական խնդիրները: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր