2935 դիտում
11:26 28-03-2018
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը վստահեցնում է՝ ակադեմիայի շենքը չի վաճառվում
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը վստահեցնում է, որ ակադեմիայի շենքը վաճառելու մասին խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում:
Լրագրողների հետ զրույցում Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, որ որևէ պաշտոնյայի կողմից չի լսել, որ շենքը կարող է վաճառվել:
«Այդ խոսակցություններն էլի դուք եք տարածում: Ես որևէ պաշտոնյայից չեմ լսել, որ շենքը կարող է վաճառվել»,- «[url=https://armenpress.am/arm/news/927867.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Մարտիրոսյանը:
Նա հիշեցրեց, որ Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը հայտարարել է, որ գիտությունների ազգային ակադեմիայի շենքը չի վաճառվելու:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
547 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
634 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք