4730 դիտում
10:14 29-03-2018
Հայաստանում խնդիրները շատ են. ընդդիմությունը պիտի առաջարկի առավել լավ ծրագիր. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Ես զարմացած եմ, թե ինչու են այդ ուժերը որոշել հանրահավաքներ անցկացնել միայն հիմա, և ոչ՝ ավելի վաղ: Այն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լինելու էր վարչապետ, հայտնի էր վաղուց, գոնե ես այդ մասին ասել եմ գոնե մեկ տարի: Եթե ես՝ օտար լինելով, այդ մասին ասում եմ արդեն մեկ տարի, ապա ներսում այդ մարդիկ ավելի վաղ պետք է իմանային այդ մասին: Իսկ եթե նրանք ավելի վաղ գիտեին, տրամաբանական է, որ պետք է ավելի վաղ սկսեին արձագանքել սպասվող փոփոխություններին»,- «168 ժամի» հետ զրույցում ասել է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով հայաստանյան մի շարք ուժերի իշխանափոխության ծրագրերին:
Ըստ Կոլերովի` այդ ուժերի հույսերը, թե նրանք կարող են հաջողության հասնել, հավատ չեն ներշնչում, քանի որ իրականում երկիրը երբեք առանց ղեկավար չի մնա, և հաջողության համար անհրաժեշտ է հասարակության աջակցությունը:
Իր հերթին՝ եվրոպացի քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտն ասել է, որ Հայաստանում ընդդիմադիր շարժման մեծ ներուժ չի տեսնում, որովհետև ընդդիմությունը լուրջ այլընտրանք չի առաջարկում:
«Այդ ուժերը նախաձեռնում են գործընթացներ՝ չիմանալով՝ կունենա՞ն հետևորդներ, թե՞ ոչ: Սա այդքան էլ հասկանալի չէ, ինչո՞ւ նախաձեռնել մի գործընթաց, որի ընթացքն արդեն անորոշ է, առավել ևս՝ ավելորդ է խոսել արդյունքների մասին: Իշխանություններից դժգոհություններ միշտ կան, հատկապես՝ հետսովետական երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, քանի որ խնդիրները շատ են, բայց պետք է լինի ընդդիմություն, որը կառաջարկի առավել լավ ծրագիր, առավել արժանահավատ կոչեր, քան իշխանությունը: Քանի դեռ այդ կոչերը չկան, հասարակությունը չի կարող համախմբվել և իրավիճակ փոխել»,- ասել է եվրոպացի վերլուծաբանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1130 դիտում
18:16 01-09-2022
Նման առաջարկի քննարկումն անգամ տեղին չէ․ ՄԻՊ-ը՝ մահապատժի հիմքեր ստեղծելու՝ գլխավոր դատախազի առաջարկի մասին
2815 դիտում
11:24 03-03-2022
Հայաստանը պիտի առավել հասկանալի լինի աշխարհին, աշխարհն էլ՝ առավել հասկանալի Հայաստանին. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2907 դիտում
12:05 07-11-2020
Որ հաղթես կյանքում՝ պիտի հավատաս, որ հաղթես պատերազմում՝ պիտի հավատաս, որ ապրես՝ պիտի հավատաս. Թևան Պողոսյան
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»