1647 դիտում
13:01 29-03-2018
Զատկին ընդառաջ ՏՄՊՊՀ-ն խստացրել է վերահսկողությունը ձվի շուկայում
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Զատկի տոներին ընդառաջ խստացրել է ձվի շուկայի վերահսկողությունը՝ շաբաթական երեքանգամյա մոնիտորինգի և դիտանցումների փոխարեն անցնելով ամենօրյա ռեժիմի:
Ինչպես «[url=https://armenpress.am/arm/news/928010.html]Արմենպրես[/url]»-ին տեղեկացրեց ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը, ՏՄՊՊՀ աշխատանքային խումբը պարբերաբար դիտանցումներ է իրականացնում Երևանի մանրածախ խոշոր վաճառակետերում, բացի այդ, Հանձնաժողովը համապատասխան տեղեկատվություն է պահանջել նաև տնտեսավարողներից՝ արտադրման, ներկրման և իրացման ծավալների, ինչպես նաև գնագոյացման վերաբերյալ: «Հաշվի առնելով, որ տարվա ընթացքում Ամանորի և Զատկի տոներին ընդառաջ ձվի պահանջարկը էականորեն ավելանում է, Հանձնաժողովը ուժեղացնում է վերահսկողությունը, որպեսզի թույլ չտրվեն չհիմնավորված գնային փոփոխություններ, ինչը կարող է վնաս պատճառել մի կողմից՝ սպառողների, իսկ մյուս կողմից՝ բարեխիղճ տնտեսավարողների շահերին»,-ասաց Գայանե Սահակյանը:
Սեզոնայնությամբ պայմանավորված, ինչպես նաև պահանջարկի նվազմանը զուգահեռ, ամառվա ամիսներին այս ապրանքատեսակի գները նվազում են, իսկ հետագա ամիսներին՝ վերադառնում նախկին մակարդակներին: «Քանի որ, սովորաբար տոնական օրերին ընդառաջ, մտահոգություններ են հնչում ձվի շուկայի դեֆիցիտի վերաբերյալ, ապա այս առնչությամբ տեղեկացնենք, որ Հանձնաժողովի մոտ առկա տվյալները, ինչպես նաև տնտեսավարողներից ստացված ցուցանիշները փաստում են, որ ընկերությունները ունեն բավարար պաշարներ ձվի պահանջարկը բավարարելու համար: Բացի այդ, մի շարք ընկերություններ կարճաժամկետ պահանջարկի ավելացումը բավարարելու համար անհրաժեշտության դեպքում իրականացնում են նաև ներմուծումներ, ինչը հնարավորություն է տալիս նաև խուսափել խնդիրներից»,-հավելեց ՏՄՊՊՀ նախագահի խորհրդականը:
Ինչ վերաբերում է գնային փոփոխություններին, ապա այս պահի դրությամբ ձվի մանրածախ գները հիմնականում կայուն են, իսկ որոշ տեսակների գծով գնային նվազեցումներ կան: Մասնավորապես, եթե 2018 թվականի հունվարին մանրածախ գները կազմել են 60-65 դրամ, ապա ներկայում կազմում են շուրջ 50 դրամ: 2017 թվականի մարտ-ապրիլին ձվի մանրածախ վաճառքի գները կազմել են 60-70 դրամ՝ ներկայի 50 դրամի փոխարեն:
Ինչ վերաբերում է շուկայում խոշոր ընկերությունների գործունեությանը, ապա Հանձնաժողովի վերջին տվյալներով, շուկայում գործում են շուրջ 20 տեղական արտադրողներ և ներմուծողներ: Այդ ընկերություններից խոշորներն են «Լուսակերտի թռչնաֆաբրիկա», «Արաքս թռչնաֆաբրիկա», «Արզնի թռչնաֆաբրիկա» ընկերությունները:
Նմանատիպ նյութեր
8798 դիտում
16:47 24-03-2021
Զատկին ձվի շուկայի պահանջարկը կբավարարվի. Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ
6811 դիտում
10:16 27-03-2021
Ձվի դեֆիցիտը և գնաճը արհեստական են. ձվի շուկայում ստեղծված վիճակի իրական պատճառը. «Ժամանակ»
2957 դիտում
14:44 29-03-2021
ՏՄՊՊՀ-ն վարույթ կհարուցի շուկայում ձվի գնի բարձրացման մի շարք հանգամանքներ պարզելու համար
Այս բաժնից
895 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»