211652_close_icon
views-count10687 դիտում article-date 23:44 31-03-2018

Թուրքիան Ֆրանսիային կոչ է արել հրաժարվել Սիրիա զորքեր ուղարկելու մտադրությունից

Թուրքիան մեկնաբանել է ֆրանսիական իշխանությունների մտադրություններ Սիրիա զորք ուղարկել: Ինչպես հայտարարել է Թուրքիայի ՊՆ նախարար Նուրեթին Ջանիքլին, ֆրանսիական ռազմախումբը արաբական հանրապետություն ուղարկելը կգնահատվի որպես սիրիական տարածքի օկուպացիա: Ըստ թուրքական ռազմական ղեկավարի, Փարիզը իր զորքերը Սիրիա ուղարկելու ոչ մի հիմք չունի, քանի որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն այլևս որևէ սպառնալիք չեն ներկայացնում: «Եթե Ֆրանսիան փորձի Սիրիայի հյուսիսում իր զորքերը տեղակայել, ապա դա անօրինական քայլ կլինի՝ միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում: Դա կգնահատվի որպես Սիրիայի տարածքի օկուպացիա», ասել է Ջանլիքլին: Նշենք, որ այս շաբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Սիրիայի հյուսիս ֆրանսիական զորքեր ուղարկելու մտադրության մասին՝ Մանբիջում քրդերին օգնություն ցուցաբերելու համար:

Նմանատիպ նյութեր