27238 դիտում
10:18 02-04-2018
Գյումրի քաղաքում 28-ամյա վարորդը Infiniti-ով բախվել է լուսակիրի սյանը. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի բնակիչ՝ 28-ամյա Կարեն Սերոբյանը իր վարած Infiniti մակնիշի 29 RF 999 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Շիրակացու և Ա. Մանուկյան փողոցների խաչմերուկում բախվել է լուսակիրի սյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Կ. Սերոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մուշի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Խաչատրյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Դավիթ Ասատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
Լուսանկարները` Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)