Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալի»՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարտ ամսվա արդյունքներով ճանաչվել է «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստ:
Հայ ֆուտբոլիստը հաղթող է դարձել լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքներով:
Ամսվա լավագույն խաղացողի կոչման համար Մխիթարյանը գերազանցել է Մեսութ Օզիլին, Արոն Ռեմզիին և Գրանիտ Ջակային:
29-ամյա հայ ֆուտբոլիստը ամսվա լավագույն խաղացողի մրցանակը ստացավ ԱՊԼ-ի 32-րդ տուրում «Սթոք Սիթիի» հետ խաղից (3:0) առաջ:
Մարտին Մխիթարյանը «Արսենալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել էր 5 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ: