192925 դիտում
23:44 02-04-2018
Զինված ավազակային հարձակում Երևանում. դիմակավորված հանցագործը Ավան վարչական շրջանում գտնվող «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» բանկից թալանել է 6 մլն 300 հազար դրամ գումար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 2-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում դիմակավորված հանցագործը ատրճանակով և նռնակով ներս է մտել Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի 65/1 հասցեում գործող «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ընկերության Ավանի մասնաճյուղ և այնտեղից հափշտակել 6 մլն 300 հազար դրամ և դիմել փախոսւտի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ:
Քիչ առաջ ժամանեցին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչները՝ վարչության պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության կինոլոգները և ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զախարյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դիմակավորված զինված ճիվաղը բանկային կազմակերպության ներսում պատանդ է պահել այնտեղ գտնվող հաճախորդ, Կոտայքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Վ. Ս.-ին և նրա կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հասել է իր նպատակին։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+