211652_close_icon
views-count3904 դիտում article-date 18:17 03-04-2018

«Տոտենհեմը» կտրուկ կբարձրացնի Պոչետինոյի աշխատավարձը

«Տոտենհեմը» մտադիր է պահել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին: Լոնդոնյան ակումբը պատրաստ է արգենտինացուն նոր պայմանագիր առաջարկել՝ տարեկան 8,5 մլն ֆունտ աշխատավարձով: Դա 3 միլիոնով շատ է նրա ներկայիս աշխատավարձից: Ակումբում լավատեսորեն են տրամադրված նոր պայմանագրի երկարաձգման առթիվ: Նոր պայմանագիր ստորագրելու դեպքում Պոչետինոն կդառնա ԱՊԼ-ի ամենաբարձր աշխատավարձ ստացող մարզիչներից մեկը:

Նմանատիպ նյութեր