2496 դիտում
17:50 05-04-2018
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի հերթական միջոցառումն է անցկացվել Երևանի հ. 154 հիմնական դպրոցում
Երևանում նախատեսված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ մայրաքաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության հ. 154 հիմնական դպրոցում տեղի է ունեցել «Փարիզը՝ ոգեշնչման քաղաք» խորագրով ցերեկույթ:
Միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտները հանդիսատեսներին ֆրանսերենով ներկայացրել են փարիզյան պատմություններ, մի շարք հանրահայտ ֆրանսիացիների կյանքի դրվագներ, ինչպես նաև ֆրանսիական երաժշտական համարներ:
Նշենք, որ ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում հետաքրքրական միջոցառումներ են կազմակերպվում Երևանի տարբեր դպրոցներում, որտեղ ֆրանսերենն ուսուցանվում է որպես առաջին, երկրորդ կամ երրորդ օտար լեզու:
Նմանատիպ նյութեր
2481 դիտում
23:07 30-03-2018
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի Ֆ. Նանսենի թանգարանում ցերեկույթ է կազմակերպվել
Այս բաժնից
856 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
880 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»