211652_close_icon
views-count65072 դիտում article-date 19:40 05-04-2018

Արտակարգ դեպք Աշտարակում. վիճաբանել ու դանակահարել են Օշական գյուղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եղեկեցու հոգևոր հովվին

Երեկ՝ ապրիլի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու հրապարակում՝ «Ինեկո բանկ» ՓԲԸ-ի մասնաշենքի դիմաց, անհայտ անձը վիճաբանել, ապա ձեռքին եղած դանակով սպառնացել է, որ կսպանի ու դանակով հարվածել է Օշական գյուղի բնակիչ, 36-ամյա Հմայակ Մանուկյանի ճակատին՝ պատճառելով վնասվածք , որից հետո դիմել է փախուստի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Հ. Մանուկյանի հետ վիճաբանել ու մարմնական վնասվածքը պատճառել է Աշտարակ քաղաքի բնակիչ, 46-ամյա Աշոտ Մաթևոսյանը, ով ժամեր անց ոստիկանների կողմից հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է դանակը, որով նա վնասվածք է պատճառել Հ. Մանուկյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Մանուկյանը Օշական գյուղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվն է: Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ա. Մաթևոսյանը ստորագրությամբ բաց է թողնվել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր