Գարի Նևիլ. Ռայոլան իրեն ծաղրի առարկա է դարձնում
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/06/1093184/]կոնֆլիկտը[/url] գործակալ Մինո Ռայոլայի հետ:
«Ինչ վերաբերում է Ռայոլանին, ապա նա կարող է ստել ում ասես: Նա իրեն ծաղրի առարկա է դարձնում և վատ ազդեցություն է թողնում Պոգբայի վրա: Ամբողջ տարին ասում էի, «ՄՅՈւ»-ն Պոլի հետ ավելի լավ տեսք ունի, քան՝ առանց նրա:
Պոգբան թիմին վստահություն է ներշնչում: Երբ քեզ նման գումարի դիմաց ձեռք են բերում, երբ դու այդպես պարում ես ու խելահեղ սանրվածքներ անում, դու պետք է լավ խաղաս», ասել է Նևիլը: