211652_close_icon
views-count4502 դիտում article-date 21:24 10-04-2018

Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 10-ին, ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Նասեր Սոբհանիփուրին։ Եգոր Կարապետյանը ողջունելով հյուրին՝ ներկայացրեց ճանապարհային ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների որոշ մանրամասներ։ Կողմերը կարևորեցին երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները, ինչը խթան կարող է դառնալ նաև հարևան երկրների իրավապահ կառույցների սերտ համագործակցության համար՝ մասնավորապես ճանապարհային երթևեկության ոլորտում։ Ալի Նասեր Սոբհանիփուրը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեց, որ դեպի Հայաստան իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսք կա։ Միայն անցած տարի Հայաստան են այցելել 220,000 իրանցի զբոսաշրջիկներ, որոնց ոստիկաններն ու ճանապարհային ոստիկանները լավ վերաբերմունք են ցույց տվել։ Քննարկվեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տված և տեսանկարահանող սարքերով ֆիքսված արտասահմանյան համարանիշերով մեքենաների վարորդներին սահմանային անցակետերում ծանուցելու կարգը։ Ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը նշեց, որ կատարած իրավախախտումների մասին վարորդները շուտով կծանուցվեն նաև Մեղրիի անցակետում։ Քննարկվեցին ճանապարհային երթևեկության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։ Հանդիպման ավարտին Ալի Նասեր Սոբհանիփուրը եղավ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, ծանոթացավ ստորաբաժանման աշխատանքին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր