211652_close_icon
views-count3228 դիտում article-date 08:58 11-04-2018

Արմեն Սարգսյանը միացել է լրատվամիջոցների դեմ արշավին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է շարունակել նախորդների արատավոր բարքերը: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ մարզահամերգային համալիրում Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը նախօրեին անցկացվեց փակ դռների հետևում: Միայն իշխանահաճո մի քանի լրատվամիջոցի ներկայացուցչի էր բախտ վիճակվել ներկա գտնվելու համալիրում, իսկ մյուսները ստիպված էին իրադարձություններին հետևել համացանցով, մի քանի կիլոմետր հեռավորությամբ՝ կա՛մ ԱԺ շենքից, կա՛մ իրենց խմբագրություններից: Երեկ էլ հայտնի դարձավ, որ Արմեն Սարգսյանը պաշտոնը ստանձնելու հաջորդ օրն իսկ հանդիպել է մի խումբ ռուս լրագրողների հետ: Այլ կերպ ասած` նորընտիր նախագահը որոշել էր արհամարհել տեղական լրատվամիջոցներին` գերադասելով առաջինը շփվել օտարերկրացիների հետ: Բացի այդ` գործող իշխանությունը հետևողական պայքար է սկսել լրատվամիջոցների դեմ` մամուլի առաջ փակելով դռները: Պատահական չէ, որ կառավարության նիստերն անցկացվելու են դռնփակ, անգամ օրենսդրական վերջին փոփոխություններից հետո լրագրողներին արգելում են ներկա գտնվել Երևանի ավագանու նիստերին: Հիմա այս արշավին միացել է նաև Արմեն Սարգսյանը, մինչդեռ ի պաշտոնե նա պետք է լիներ Սահմանադրության, հետևաբար՝ ժողովրդավարության, խոսքի և մամուլի ազատության երաշխավորը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր