211652_close_icon
views-count10412 դիտում article-date 10:35 11-04-2018

Փոփոխություններ բուհերի ընդունելության քննության և մրցույթի անցկացման կարգում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագծով, որը ներկայացվել է գործադիրի հաստատմանը, առաջարկվում է փոփոխություններ կատարել բուհերի ընդունելության քննության և մրցույթի անցկացման կարգում: Նախատեսվող փոփոխությունները երեք ուղղությամբ են: Մեծ է հավանականությունը, որ նախագիծը կհաստատվի և որոշումը մասամբ կսկսի գործել արդեն այս տարվանից: «Նախագիծը ներկայացվել է շահագրգիռ բոլոր գերատեսչություններին: Եթե ինչ-որ խնդիրներ, առարկություններ եղել են, դրանք քննարկվել են, եթե փոփոխությունների կարիք է եղել, փոխվել է, հիմա ուղարկվել է կառավարություն՝ հաստատման»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասել է Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Արա Իսպիրյանը՝ փոփոխությունների նախագիծը չընդունվելն, այդպիսով, քիչ հավանական համարելով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր