19971 դիտում
09:59 12-04-2018
Արմեն Սարգսյանն աշխատավարձը կուղղի բարեգործությանը և կբնակվի իր բնակարանում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր աշխատավարձն ամբողջությամբ ուղղելու է բարեգործությանը: Այս մասին ՀԺ-ի լրագրողի հարցին ի պատասխան տեղեկացրել է Արմեն Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը:
Վերջինիս տեղեկացմամբ՝ Սարգսյանը որոշել է իր աշխատավարձը ստանալ և բարեգործություն կատարել, սակայն առայժմ հստակ չէ, թե գումարը որ կազմակերպություններին է փոխանցվելու: Նշենք, որ Հայաստանում նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 320 հազար ՀՀ դրամ: Արմեն Սարգսյանը դեսպան աշխատելու տարիներին ևս հրաժարվել էր իր աշխատավարձից: ՀԺ-ի մյուս հարցին՝ Արմեն Սարգսյանն ապրելու է ծառայողական բնակարանո՞ւմ, Հասմիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ առայժմ կապրի մայրաքաղաքի իր տանը:
«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախագահի ծառայողական առանձնատունը գտնվում է Ձորափի 74 հասցևում, սա նույն կառավարական ամառանոցն է, որտեղից Սարգսյանին տրվել է 4-րդ մասնաշենքը: Նա կունենա նաև պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ: Կապահովվի հատուկ նշանակության ավտոտրանսպորտային միջոցով: Հանրապետության նախագահի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:
ՀԺ-ն արդեն գրել է, որ Արմեն Սարգսյանի տունը գտնվում է Կասկադում, իսկ հայրական տունը՝ Դեմիրճյան փողոցում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1493 դիտում
13:02 02-07-2015
Սաուդյան Արաբիայի արքայազնն իր ամբողջ կարողությունը կուղղի բարեգործությանը
2781 դիտում
16:46 29-12-2021
«Հայաստան» խմբակցությունը «13–րդ աշխատավարձը» կուղղի բարեգործության. Ագնեսսա Խամոյան
2720 դիտում
22:44 27-06-2022
Պոգբան Թուրինում կբնակվի այն տանը, որը վարձակալել էր Ռոնալդուն
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը