3309 դիտում
14:39 12-04-2018
Դռնփակ նիստերը երկարում են. հունվարից ՎԻՎ նոր օրենսգիրք է գործելու. Դավիթ Հարությունյան
Կառավարության փակ նիստից հետո ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը անդրադարձավ դռնփակ նիստերի արդյունավետությանը, նկատելով, որ այսօր նիստը տևել է ավելի երկար:
«Որպես կանոն կես ժամ տևող նիստը տևել է մեկուկես ժամ, կարծում եմ, որ սա խոսուն հանգամանք է, որի մասին կարելի է խորհել»,- ասաց նախարարի պաշտոնակատարը, այդ հանգամանքը ներկայացնելով որպես կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու խոսուն արդարացում:
Հարությունյանը տեղեկացրեց, որ նիստում քննարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու նախագիծը, հիշեցնելով, որ այդ օրենսգիրքը ՀՀ օրենսդրական դաշտի «վերջին մոհիկանն» է։
«Այն ողջ է 1985 թվականից, որը սկզբունքորեն բացարձակ չի համապատասխանում մեր իրավական դաշտին: Օրենսգիրքը պարունակում է բազմաթիվ նոր դրույթներ, փորձել ենք համահունչ դարձնել նոր սահմանադրական դրույթներին»,- նշեց նախարարի պաշտոնակատարը: Նա տեղեկացրեց, որ ՎԻՎ օրենսգիրքը ուժի մեջ կմտնի 2019թ. հունվարի 1-ից:
Նմանատիպ նյութեր
2718 դիտում
15:02 27-04-2017
Կառավարությունը հավանությանն է արժանացել ՎԻՎ նոր օրենսգրքի նախագիծը
6030 դիտում
18:30 01-06-2017
«Անուշ լինի». Մրգաշատում ջրագիծը երկարում է ժամ առ ժամ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»