211652_close_icon
views-count24483 դիտում article-date 13:06 14-04-2018

Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչը կասկածվում է 4 հազարից մինչև 15 հազար դոլար կաշառք պահանջելու և ստանալու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ ռազմական ոստիկանություն է տեղափոխվել Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մ. Ա-ն, ով կասկածվում է առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 313 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված քրեական գործը հարուցվել է այս տարվա մարտ ամսվա սկզբին և ՀԿԳ ավագ քննիչ Մ. Ա-ն կասկածվում է 4 հազար դոլարից մինչև 15 հազար դոլար կաշառք պահանջելու և ստանալու մեջ՝ խոստանալով դրա դիմաց կարգավորել զորակոչից պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ տարեկետումներ տալու մի խումբ անձանց։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր