211652_close_icon
views-count5458 դիտում article-date 10:23 15-04-2018

Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արփի գյուղում տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Ապրիլի 15-ին, ժամը 04:43-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արփի գյուղի գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114-րդ կմ-ին թափվել են տարբեր չափերի չորս քարեր (մոտ 1 խմ), ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. մաքրման համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Փրկարարները սահմանազատել են տարածքը և սահմանել հերթապահություն մինչև ՃՇՇ-ի աշխատակիցների ժամանելը: Ժամը 06:41-ի սահմաններում «Եղեգնաձորի ՃՇՇ» աշխատակիցների կողմից հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոճանապարհը մաքրվել է քարերից:

Նմանատիպ նյութեր