88800 դիտում
17:48 15-04-2018
Արտակարգ դեպք Երևանում. դանակահարվել են ՀՀ ՊՆ 2 սպաներ. թիվ 1 համալսարանական բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ուեցել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը՝ Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան փողոցից մարմնի տարբեր մասերին ստացած դանակի հետքերով, ինչպես նաև «ոտքերի կոտրվածք ու ոտքերի վնասվածք» ախտորոշմամբ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու:
Ֆոտոլրագրողի տեղեկություներով, այդ քաղաքացիներն են՝ Դավիդ Մ.-ն և Արթուր Ա.-ն:
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում հետաքննություն է սկսվել:
Ոստիկանները պարզել են նաև, որ վիրավորները դանակահարվել են ավտոկայանատեղիում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վիրավորներից Դավիթ Մ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N կորպուսում, իսկ Արթուր Ա.-ն՝ ՀՀ ՊՆ Վայոց Ձորի մարզում տեղակայված զորամասերից մեկում: Երկուսն էլ սպաներ են և թիվ համալսարանական հիվանդանոցի բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրանց կյանքը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ոստիկանությունը ունի նաև օպերատիվ տեղեկություններ, որ եվս 1 հոգի էլ է դանակահարվել, ում տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, և կան նաև տեղեկություններ, թե ովքեր են դանակահարողները: Նրանք Մերգելյան թաղամասի բնակիչներ են:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: