211652_close_icon
views-count21041 դիտում article-date 11:50 16-04-2018

Ո՞վ և ինչո՞ւ է մեզ հետևում սոցիալական ցանցերում. տվյալների հավաքագրումից պաշտպանվելու. «Կասպերսկի Լաբորատորիա»-ի խորհուրդները

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետներն ուսումնասիրել են մի շարք դեպքեր և տեխնոլոգիաներ, երբ սոցիալական ցանցերի օգտատերերի տվյալներն օգտագործվում են նրանց քաղաքական և սպառողական նախասիրությունների, վարկունակության, աշխատանքի տեղավորվելու հնարավորության և նրանց հնարավոր սոցիալական վարքի այլ ասպեկտների մասին տեղեկատվություն ստանալու համար։ Հաստատապես, այդ տեխնոլոգիաները կարող են կիրառվել կամ կիրառվում են նաև Հայաստանում, որի հազարավոր բնակիչներ ակտիվորեն օգտվում են սոցիալական ցանցերից։ Սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից գեներացվող տվյալների հսկայական քանակը վաղուց ցանկալի ավար է դարձել մարքեթինգային գործակալությունների, սոցիոլոգիական ծառայությունների և տվյալների վաճառքով զբաղվող ընկերությունների համար։ Բրիտանական Cambridge Analytica ընկերությանն առնչվող վերջերս տեղի ունեցած աղմկահարույց [url=https://www.kaspersky.ru/blog/delete-facebook/19988/]դեպքը[/url], որն, ըստ ԶԼՄ-ների հաղորդումների, ստացել է Facebook-ի 50 միլիոն օգտատերերի տվյալները և դրանք օգտագործել ԱՄՆ-ում նախընտրական արշավի ընթացքում, ավելորդ անգամ ցույց է տալիս, թե որքան արժեքավոր է այդ ռեսուրսը։ Սակայն, ինչպես Cambridge Analytica-ի, այնպես էլ շատ այլ դեպքերում, տվյալներն օգտագործվել են օգտատերերին թիրախավորված գովազդ (լինի դա առևտրային կամ քաղաքական) ցուցադրելու նպատակով։ Իսկ ահա այն մասին, որ գործողությունները սոցիալական ցանցերում կարող են ազդել խանութում նոր դյուրակիր համակարգչի համար վարկի տրամադրման վրա, օգտատերերը հազիվ թե մտածեն։ Իսկ վարկատուները և նրանց վարկառուների մասին տեղեկատվություն տրամադրող կազմակերպություններն արդեն մտածում են։ Օրինակ, Ռուսաստանի Վարկային պատմությունների ազգային բյուրոն (ՎՊԱԲ) Mail.ru Group-ի հետ հայտարարել է սոցիալական ցանցերի հաշվեգրերի միջոցով հնարավոր վարկառուների ստուգման ծառայության ստեղծման մասին։ Այժմ բանկերը կկարողանան հասանելիություն ստանալ «Одноклассники»-ում, «ВКонтакте»-ում և «Мой Мир»-ում հաշվեգրեր ունեցող միլիոնավոր մարդկանց մասին տեղեկատվությանը։ Վարկունակության գնահատման լուրջ խնդիրներից մեկն այն է, որ շատ մարդիկ չունեն վարկային պատմություն։ Ինչպես իմանալ՝ արդյոք օգտատերը ժամանակին կվճարի՞ վարկը, եթե նա ոչ մի վարկ չի վերցրել։ Օգնության են գալիս գնահատման ոչ ավանդական մեթոդները։ Օրինակ, Ֆիլիպինների Lenddo ստարտափը, ի թիվս այլոց, առաջարկում է հնարավոր վարկառուներին գնահատել ըստ նրա, թե ինչպես են նրանք լիցքավորում հեռախոսի մարտկոցը։ Ձեր սմարթֆոնը լիցքաթափվում է մինչև զրո։ Հնարավոր է, որ դուք անպարտաճանաչ մարդ եք, որը նաև կձգձգի ամենամսյա վճարումները։ Եվս մեկ ընկերություն՝ Branch-ն Աֆրիկայում հնարավոր վարկառուներին գնահատում է ըստ նրա, թե նրանք պահպանում են արդյոք ուղղագրությունը SMS-հաղորդագրություններում։ Վարկ եք ցանկանում՝ հիշեք ուղղագրության կանոնները։ Այդ մեթոդները կարող են քմծիծաղ և տարակուսանք առաջացնել, սակայն սոցիալական ցանցերից վերցված տվյալները շատ ավելի հարուստ են և պերճախոս։ «Սբերբանկ»-ն անցյալ տարվա վերջում հայտարարեց, որ վարկառուներին գնահատելու է ըստ սոցիալական ցանցերում հավանությունների և գրառումների. հաղորդվում էր, որ գողալեզու երգերի և բանտային մշակույթի սիրահարները կդժվարանան վարկ ստանալիս։ Double Data ընկերությունը՝ ոչ ավանդական սքորինգի ռուսական շուկայի առաջին խաղացողներից մեկը նույնպես օգտագործում էր սոցիալական ցանցերը և խելացի ալգորիթմները վարկառուների գնահատման համար, մինչև որ Mail.ru Group դատարանի միջոցով չհասավ իր սոցիալական ցանցերից բաց տվյալների օգտագործման արգելքին։ Դե, իսկ, օրինակ, Facebook-ն առանց ավելորդ աղմուկի գրանցել է ըստ օգտատիրոջ ընկերների վարկային պատմության նրա վարկային բարեհուսության հաշվարկի արտոնագիր։ Double Data-ի նման ընկերություններն աշխատում են սոցիալական ցանցերի բաց տվյալների հիման վրա. բավական է փակել էջը բոլորի համար, բացի ընկերներից, և ձեր գրառումներն անհասանելի կդառնան նրանց համար։ Սակայն վարկային գործակալության և օգտատիրոջ ամբողջ ակտիվությունը տեսնող սոցիալական ցանցի գործընկերության դեպքում դա կարող է չօգնել, թեև ՎՊԱԲ-ը հայտարարում է, թե վերլուծելու է միայն այն տվյալները, որոնք բաց հասանելի են։ Առցանց կյանքը վաղուց միաձուլվել է իրականի հետ, և սոցիալական ցանցերում օգտատերերի գործողությունները իրականության վրա ազդում են ամենատարբեր ասպեկտներով։ Օրինակ, Fama.io ընկերությունը գործատուներին առաջարկում է սոցիալական ցանցերում թեկնածուների ստուգման ծառայություններ։ Ստուգման արդյունքում (իհարկե, խելացի ալգորիթմների օգնությամբ) ընկերությունը կհայտնի, թե կհարմարվի արդյոք օգտատերը կորպորատիվ մշակույթին, կլինի արդյոք ակտիվ և ջանասեր աշխատակից և արժե արդյոք նրանից սպասել շովինիստական արտահայտություններ և սեքսուալ ոտնձգություններ։ Կամ էլ, ասենք, մի ռուսական ընկերություն մի քանի տարի առաջ տեղադրում էր հետազոտություններ, որտեղ պատկերների ճանաչման համակարգի օգնությամբ համադրում էր սոցիալական ցանցերի լուսանկարները ոչ ավանդական ծանոթությունների և ինտիմ ծառայությունների կայքերի լուսանկարների հետ, որպեսզի կազմի բուհերի վարկանիշն ըստ այդտեղ սովորող միասեռականների և մարմնավաճառների։ Մեղմ ասած, վախեցնող է այն միտքը, որ «ВКонтакте»-ի օգտատիրոջ էջը տվյալների ինչ-որ բազայում է հայտնվում «սեքս-ինդուստրիայի աշխատող» նշումով՝ ալգորիթմի սխալի պատճառով, որի հայտարարված էֆեկտիվությունը ոչ ոք չի ստուգել։ ՎՊԱԲ-ի պարագայում ո՛չ ալգորիթմների աշխատանքի սկզբունքը, ո՛չ այն տվյալները, որոնց վրա դրանք հենվում են, չեն բացահայտվում։ Եվ դա նրանց համար, ովքեր թանկ իրը գնելու այլ տարբերակ չունեն, քան վարկն է, նշանակում է մշտական լարվածություն սոցիալական ցանցերում գործողությունների պատճառով։ Կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը առաջարկում է սոցիալական ցանցերում տվյալների հավաքագրումից պաշտպանվելու մի քանի խորհուրդ. · Սահմանափակեք ձեր էջին երրորդ անձանց հասանելիությունը։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն ունի գրառումներ այն մասին, թե ինչպես ճիշտ կարգավորել գաղտնիությունը և անվտանգությունը «Вконтакте»-ի и «Одноклассники»-ի դեպքում։ Անպայման կարդացեք դրանք։ · Հետևեք, թե ում հետ եք ընկերանում։ Եթե դուք ընկերանալու հարցումներ եք ընդունում անծանոթ մարդկանցից, ապա պատրաստ եղեք նրան, որ ձեր գրառումներն ամեն դեպքում կտեսնի գործատուն կամ վարկատուն, եթե նույնիսկ ձեր էջը փակ է։ · Օգտագործեք ձեր վեբ-այցելությունների պատմությանը տվյալներ հավաքագրողների հասանելիությունը սահմանափակող մեխանիզմներ։ Դրա համար կարող է օգտակար լինել, օրինակ, Kaspersky Internet Security-ի «Պաշտպանություն տվյալների հավաքագրումից» բաղադրիչը։

Նմանատիպ նյութեր