12250 դիտում
15:21 16-04-2018
Արսեն Վենգեր. ԱՊԼ-ը վատ, շատ վատ որոշում կայացրեց
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է ԱՊԼ-ի որոշումը՝ հաջորդ մրցաշրջանում տեսակրկնապատկերների համակարգ չմտցնելու վերաբերյալ:
«Ցավոք, լիգան հրաժարվեց տեսակրկնապատկերների համակարգի ներդրումից: Անձամբ ես գտնում եմ, որ դա վատ, շատ վատ որոշում էր:
Պրեմիեր լիգայում բազմաթիվ առաջադեմ մտածող մարդիկ են աշխատում, նրանք ցանկանում եմ ամբողջ Եվրոպայից առռաջ լինել: Այդ որոշումով մենք մեզ ետ գլորեցինք:
Այս մրցաշրջանի յուրաքանչյուր կարևոր խաղում սխալներ են եղել, որոնցից հնարավոր կլիներ համակարգի առկայության դեպքում խուսափել, հատկապես՝ Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթի»-«Լիվերպուլ» խաղերի ժամանակ:
Երիտասարդ սերունդը արդեն սովորել է տեսակրկնություններին: Նրանք կարող ենք մեզանից դեմքով շրջվել, քանի որ ամբողջ աշխարհն արդեն կիրառում է համակարգը», ասել է Վենգերը:
Նմանատիպ նյութեր
3128 դիտում
21:04 01-08-2016
Արսեն Վենգեր. Այժմ ԱՊԼ-ը մարզիչների աշխարհի առաջնություն է հիշեցնում
5547 դիտում
14:36 11-07-2017
Արսեն Վենգեր. Ես տրամադրված եմ «Արսենալի» հետ հաղթել ԱՊԼ-ում և Չեմպիոնների լիգայում
14973 դիտում
18:27 02-10-2017
Արսեն Վենգեր. Եթե «Բարսելոնան» միանա ԱՊԼ-ին, դա բոլորի համար խնդիր կդառնա
Այս բաժնից
2200 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2857 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2383 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում