6396 դիտում
17:56 16-04-2018
Արցախի ռեստորատորների պատվիրակությունը Երևանում ծանոթացավ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գործունեությանը
ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության և «Երեմյան Փրոջեքթս» ընկերության միջև շարունակվում են ակտիվ համագործակցությունը Արցախում ռեստորանային բիզնեսի զարգացման շուրջ:
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության հրավերով ապրիլի 12-15-ը փորձի փոխանակման նպատակով գործնական այցով Երևանում էր Արցախի ռեստորատորների պատվիրակությունն ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի ղեկավարությամբ:
Ծրագրի շրջանակում Արցախի ռեստորանային ոլորտի ներկայացուցիչներն այցելեցին «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ռեստորանները՝ «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի 4 մասնաճյուղերը՝ «Տերյան», «Ամիրյան», «Պարոնյան», «Խորենացի», «Լավաշ» և «Շերեփ» ռեստորանները, «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը։ Բոլոր կազմակերպություններում նրանց մանրամասնորեն ծանոթացրեցին յուրաքանչյուրի գործառնության և աշխատանքների կազմակերպման առանձնահատկություններին, ներկայացրեցին սպասարկման և խոհանոցի կառավարման սկզբունքները:
Շրջայցի կիրակնօրյա օրակարգում էր ընկերության «Արցախ» գործարանում կայացած հանդիպումը: Գործարանում մսամթերքն անցնում է վերամշակում, պատրաստվում են տարբեր տեսակի պահածոներ, կոմպոտներ, կիսաֆաբրիկատներ, որոնք այնուհետև մատակարարվում են «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ռեստորաններ՝ ապահովելով համն ու խոհարարական վարպետությունը խորհրդանշող ճանաչված ձեռագիրը:
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը պատրաստվում է նոր նախագծի մեկնարկին, և Արցախի ռեստորատորները հնարավորություն ունեցան ծանոթանալ նաև նոր ռեստորանի պլանավորման, բացման և գործարկման նրբություններին:
Ծրագրի հաջորդ փուլերում Արցախից Երևան կժամանեն խոհարարներ և սպասարկման ոլորտի մասնագետներ, ովքեր «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ռեստորաններում կանցնեն վերապատրաստում: Նախատեսվում է նաև ընկերության ռեստորաններում Շուշիի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան»-ի ուսանողների պրակտիկայի կազմակերպումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2158 դիտում
12:36 10-05-2019
Նախարար Տիգրան Խաչատրյանը ծանոթացել է «Երեմյան փրոջեքթս»-ի ծրագրերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1090 դիտում
07:39 25-05-2024
Արտոնյալ աջակցություն՝ աշխատողներին վարչական լծակի մի մաս «դարձրած» «Երեմյան Փրոջեքթս»-ին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
715 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
541 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին